Քենիայում նախագահի երդմնակալության արարողությանը ընդառաջ մայրաքաղաք Նայրոբիում խստացվել է անվտանգությունը։
Ուհուրու Քենյատան երկրի ղեկավարի պաշտոնը երկրորդ ժամկետով է զբաղեցնելու՝ նա վերընտրվել է օգոստոսին անցկացված ընտրություններում։ Սպասվում է, որ մոտ երկու տասնյակ երկրների ղեկավարներ կամ կարևոր նախարարներ են մասնակցելու արարողությանը։
Ընդդիմության առաջնորդը չի ընդունում ընտրությունները, դրանք բոյկոտել էր և կոչ է արել ժողովրդին դուրս գալ փողոց։