Մատչելիության հղումներ

ԱԺ-ում կմեկնարկեն լսումներ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ «Ելք»-ի նախագծի շուրջ


Ազգային ժողովի շենքը Երևանում
Ազգային ժողովի շենքը Երևանում

Սպասվում է, որ մոտ երկու ժամից Ազգային ժողովում կմեկնարկեն լսումներ՝ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով ԵՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» խորհրդարանի հայտարարության նախագծի վերաբերյալ:

Այսինքն՝ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է Ազգային ժողովին ընդունել մի հայտարարություն, որով, փաստորեն, իր աջակցությունը կհայտնի Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալուն:

Ըստ հայտարարության կետերից մեկի, «ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով վերջինիս բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85 տոկոսից ավելին»:

Հիշեցնենք՝ խորհրդարանը հոկտեմբերի 4-ին 7 կողմ, 81 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել էր ԵՏՄ-ից դուրս գալու հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք»-ի նախագիծը: Հանձնաժողովը պետք է քննարկեր Եվրասիական տնտեսական միության օգուտներն ու վնասները:

Տե՛ս նաև ասյտեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG