Մատչելիության հղումներ

Ռուսաստանի բիզնես-օմբուդսմենը կմասնակցի 2018-ի նախագահական ընտրություններին


Բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը և «Աճի կուսակցության» Սևաստոպոլի մասնաճյուղի ղեկավար Օլեգ Նիկոլաևը տեղացի ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ, Ղրիմ, 2016թ․
Բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը և «Աճի կուսակցության» Սևաստոպոլի մասնաճյուղի ղեկավար Օլեգ Նիկոլաևը տեղացի ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ, Ղրիմ, 2016թ․

Ձեռնարկատերերի շահերի պաշտպանության գծով Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Բորիս Տիտովը կմասնակցի 2018-ի մարտին կայանալիք նախագահական ընտրություններին: Տիտովի առաջադրման մասին որոշումն այսօր կայացրել է «Աճի կուսակցության» դաշնային քաղաքական խորհուրդը:

Ավելի վաղ Ռուսաստանի բիզնես-օմբուդսմենը չէր բացառել, որ ձեռնարկատերերի շահերի պաշտպանության դիրքերից հանդես եկող այսկուսակցությունը առաջիկա ընտրություններում կարող է պաշտպանել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG