Մատչելիության հղումներ

Հրաժարական է ներկայացրել Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը


Իգոր Պլոտնիցկին Լուգանսկում ասուլիսի ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2017թ․
Իգոր Պլոտնիցկին Լուգանսկում ասուլիսի ժամանակ, 22-ը նոյեմբերի, 2017թ․

Ուրբաթ երեկոյան հրաժարական է ներկայացրել Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին: Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ Պլոտնիցկին պաշտոնից հեռացել է «առողջական խնդիրների պատճառով»:

Մինչև նոր ընտրությունների անցկացումը Լուգանսկի հանրապետության ղեկավարի պարտականությունները կկատարի ինքնահռչակ կազմավորման պետական անվտանգության նախարար Լեոնիդ Պասեչնիկը:

Իրավիճակը Լուգանսկում սրվեց շաբաթասկզբին, երբ Պլոտնիցկին փորձեց պաշտոնանկ անել ներքին գործերի նախարար Իգոր Կորնետին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG