Մատչելիության հղումներ

Բաթումիի հյուրանոցում հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել


Վրաստան - Բաթումիի համայնապատկեր, արխիվ
Վրաստան - Բաթումիի համայնապատկեր, արխիվ

Վրաստանի Բաթումի քաղաքի «Լեոգրանդ» հյուրանոցում երեկ բռնկված հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը:

«Բաթումիում «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 12 մարդ: Այս փուլում պարզվում է նրանց ինքնությունը: Փրկարարները և ոստիկանները կարողացել են շենքից տարհանել 100-ից ավելի մարդու: Նրանց թվում կան ինչպես հաճախորդներ, այնպես էլ հյուրանոցի աշխատակիցներ: Հյուրանոցում գտնվող մարդիկ տարբեր աստիճանի թունավորվածությամբ տեղափոխվել են Բաթումիի հիվանդանոցներ», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ ասված է ՆԳ նախարարության հաղորդագրությունում:

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը SPA սրահում էլեկտրալարերի գերտաքացումն է:

Բարձրահարկ հյուրանոցում են եղել նաև «Միսս Վրաստան» մրցույթի մասնակիցները, որոնք, ինչպես նշում է «Գրուզիա օնլայն»-ը, չեն տուժել:

Պատահարի կապակցությամբ ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG