Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ Սինայի թերակղզում հարձակման զոհերի թիվը հասավ 184-ի, առնվազն 120 մարդ վիրավորվել է:
Այսօր հարձակում է տեղի ունեցել Եգիպտոսի հյուսիսային Սինայ նահանգի մզկիթի վրա:
The Independent պարբերականը հայտնում է, որ հարձակվողները ենթադրաբար զինյալներ են եղել, նրանք թիրախավորել էին անվտանգության ուժերի աջակիցներին, ովքեր ուրբաթօրյա աղոթք էին կատարում:
Եգիպտոսում գործող ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը առայժմ չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը:
Արդեն երեք տարի է Եգիպտոսը Սինայի նահանգում պայքարում է «Իսլամական պետության» զինյալների դեմ: Վերջին շրջանում հաճախակի են դարձել ոստիկանության և զինված ուժերի վրա հարձակումները: