Մատչելիության հղումներ

Բրյուսելում մեկնարկում է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, Բրյուսել, 23-ը նոյեմբերի, 2017թ.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան և Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինի, Բրյուսել, 23-ը նոյեմբերի, 2017թ.

Եվրամիության ու Արևելյան գործընկերության վեց երկրների առաջնորդներն այսօր կհանդիպեն Բրյուսելում՝ նպատակ ունենալով առավել խորացնել կապերը Միության և նախկին խորհրդային հանրապետությունների միջև:

Այս գագաթնաժողովի հիմնական գլխավոր իրադարձությունը թերևս Հայաստանի հետ կնքվող Համապարփակ և ընդլայնված գործակցության համաձայնագիրն է: Փաստաթուղթը, սակայն, ազատ առևտրի մասին ոչինչ չի ներառում և պակաս հավակնոտ է, քան Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ Եվրամիության կնքած Ասոցացման համաձայնագրերը:

Հիշեցնենք՝ ավելի քան երեք տարի Եվրամիության հետ բանակցելուց հետո 2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը հրաժարվեց Ասոցացման համաձայնագրից և ստորագրեց Մաքսային միությանը, ապա՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հուշագիրը։ Տարիներ անց՝ 2017-ի մարտին, Հայաստանը և Եվրամիությունը հարաբերությունները խորացնելու համար նախաստորագրեցին մեկ այլ՝ համապարփակ շրջանակային համաձայնագիր: Սպասվում է, որ կողմերն այն կստորագրեն այսօր Բրյուսելում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG