Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցը կարող է անվանակոչվել «Բորիս Նեմցով Պլազա»


Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը, արխիվ
Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը, արխիվ

Վաշինգտոն քաղաքային օրենսդիր մարմնում մտադիր են վերանվանել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմացի փողոցը ի պատիվ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի:

Վաշինգտոնի խորհրդի ժողովրդավարական հարցերով ներկայացուցիչ Մերի Չեի փոխանցմամբ, նախագծի հաստատվելու դեպքում Ուիսքոնսին պողոտայի՝ Էդմոնդս և Դեյվիս փողոցների միջև ընկած հատվածը կկոչվի «Բորիս Նեմցով Պլազա»:

Չեի խոսքով՝ այս քայլը հարգանքի տուրք է 2015 թվականի փետրվարի 27-ին Կրեմլի մերձակայքում սպանված քաղաքական գործչի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG