Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ: