Մատչելիության հղումներ

Բերլուսկոնին Ստրասբուրգում վիճարկում է պետական պաշտոն չզբաղեցնելու՝ իր դեմ սահմանված որոշումը


Ստրասբուրգում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Իտալիայի նախկին վարչապետ 81-ամյա Սիլվիո Բերլուսկոնին վիճարկում է իր դեմ սահմանված որոշումը, ըստ որի՝ մինչև 2019 թվականը նա չի կարող պետական պաշտոն զբաղեցնել:

Հաղթանակը Բերլուսկոնիի համար կանաչ լույս կվառի վարչապետի պաշտոնին վերադառնալու քաղաքական պայքարի ճանապարհին:

Մեդիամագնատ, մեծահարուստ, սկանդալային պատմություններով հայտնի Բերլուսկոնին նախկինում չորս անգամ Իտալիայի վարչապետ է եղել, սակայն 2013-ին հարկային կեղծիքների գործով նրան արգելվել է պետական պաշտոն զբաղեցնել: Դատարանի այս որոշումը ուժի մեջ է մինչև 2019 թվականը:

2018-ի սկզբներին Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Ըստ հարցումների՝ նրա Forza Italia կուսակցությունը առաջատար քաղաքական ուժերից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG