Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվությունը:
ԱԻՆ-ը փոխանցում է նաև, որ ժամը 13-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Արագածոտնի մարզի Արագած գյուղում և Ապարան և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում առկա է թույլ մառախուղ:
«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում: