Մատչելիության հղումներ

Սոչիում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները՝ քննարկելու Սիրիայի քաղաքական ապագան


Ռուսաստանի նախագահ Ռեջեփ Էրդողան և Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ
Ռուսաստանի նախագահ Ռեջեփ Էրդողան և Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Այսօր Սոչիում հանդիպելու են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները՝ քննարկելու Սիրիայի քաղաքական ապագան:

«Հույս կա, որ Սիրիայում քաղաքացիական պատերազմը մոտենում է ավարտին, և ջիհադիստների նկատմամբ հաղթանակն անխուսափելի է», - գրում է թուրքական Hurriyet Daily News-ը՝ նշելով, որ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Էրդողանի և Հասան Ռոհանիի գագաթնաժողովին նախորդել են երեք երկրների քաղաքական և ռազմական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպումները: Նոյեմբերի 19-ին Անթալիայում հանդիպել էին արտգործնախարարները, իսկ մեկ օր առաջ Սոչիում՝ երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը:

Նաև հիշեցնենք, որ երկու օր առաջ Պուտինը Սոչիում նախօրոք չհայտարարված, անակնկալ հանդիպում ունեցավ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խորհրդարանում ունեցած ելույթում ասել է, որ Սոչիում այսօր շատ կարևոր հանդիպումներ են լինելու տարածաշրջանի ապագայի վերաբերյալ: «Սիրիայի և Իրաքի զարգացումները վերաբերում են մեզ, պարտադրում են, որ մենք սեփական լուծումների մեխանիզմներ ստեղծենք», - ասել է Թուրքիայի նախագահը, միաժամանակ նշելով, որ որոշ խնդիրների շուրջ դեռ անհամաձայնություններ կան:

Մոսկվան, Անկարան ու Թեհրանը, չնայած Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ապագայի հարցում տարաձայնություններին, անցած տարեվերջին Աստանայում եռակողմ բանակցություններ սկսեցին Սիրիայի հակամարտությունը կարգավորելու համար: Հիշեցնենք՝ Մոսկվան և Թեհրանը պաշտպանում են Ասադին, իսկ Անկարան՝ նրա դեմ պայքարող ընդդիմությանը:

Մոսկվա ժամանելուց մեկ օր առաջ Թուրքիայի խորհրդարանում Ռեջեփ Էրդողանն ասել է. - «Ասադի ռեժիմը, որի ձեռքերին հարյուր հազարավոր քաղաքացիների արյուն կա, մնում է իր տեղում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG