Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ երեք զինծառայողներ ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել, ևս մեկի վիճակը ծանր է


Երեկ ժամը 18:35-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ 22-ամյա Գեղամ Կորյունի Զաքարյանը, 19-ամյա Սարգիս Գուրգենի Աբրահամյանը և 20-ամյա Սարգիս Մհերի Մելիքյանը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ 19-ամյա զինծառայող Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում, նրա վիճակը գնահատվում է ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG