Մատչելիության հղումներ

«Զվեզդա» հեռուստաընկերությունը ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական ՀՀԿ֊ի վերաբերյալ. Շարմազանով


Ռուսաստանյան «Զվեզդա» հեռուստաընկերությունը պաշտոնական նամակով դիմել է հայկական կողմին և ընդունել, որ ոչ կոռեկտ հայտարարություններ են հնչել իր հաղորդման մեջ, այս մասին այսօր ուշ երեկոյան ավարտված ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Պատասխանելով հարցին, թե մտադի՞ր են արդյոք ինչ-որ քայլեր ձեռնարկել, ՀՀԿ խոսնակը մասնավորապես ասաց. ֊ «Նման արտահայտությունները հարիր չեն դաշնակցային հարաբերություններին, և մենք մեր խողովակներով պետության կարծիքը հայտնել ենք և ուզում եմ տեղեկացնել, որ հեռուստաընկերության ղեկավարությունը պաշտոնական նամակով դիմել է մեզ, որում հստակ ընդունել է, որ եղել է ոչ կոռեկտ գնահատական»։

Հիշեցնենք, երեկ ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել մի հաղորդում, որում ՀՀԿ-ի խորհրդանիշը համեմատվում էր Երրորդ ռեյխի զինանշանի, Գարգեին Նժդեհը՝ ուկրաինացի Բանդերայի հետ, շեշտելով՝ «Հայաստանի իշխող ուժը հերոսացնում է ֆաշիզմի աջակիցներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG