Մատչելիության հղումներ

Ռուսաստանի որոշ հատվածներում սեպտեմբերին աննախադեպ բարձր է եղել ռադիոկատիվ նյութերի մակարդակը


Ռուսաստանի օդերևութաբանական ծառայությունը հաստատել է, որ սեպտեմբերին երկրի մի շարք հատվածներում օդում աննախադեպ բարձր է եղել ռադիոակտիվ նյութերի մակարդակը։

Ավելի վաղ եվրոպական երկրները հայտարարում էին, որ ռադիոակտիվ նյութերով հարուստ ամպ է հասել Եվրոպա, որն առաջացել է կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Ղազախստանում։

Ռուսաստանի համապատասխան ծառայությունները հայտարարել են, որ որոշ հատվածներում աղտոտվածությունը 986 անգամ գերազանցել է նորման։ Թե ինչն է դրա պատճառը՝ նրանք չեն մանրամասնում:

Այն հատվածում, որտեղից, ինչպես ենթադրվում է, առաջացել է ամպը, մոտ 60 տարի առաջ պատմության ամենախոշոր ատոմային վթարներից մեկն է եղել, իսկ այժմ այնտեղ վերամշակում են օգտագործված միջուկային վառելիքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG