Մատչելիության հղումներ

Ինչ խնդիրներ են ծագել Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, քննարկում «Տեսակետների խաչմերուկում»


Գարիկ Քեռյանը և Բորիս Նավասարդյանը «Ազատության» տաղավարում, 20-ը նոյեմբերի, 2017 թ․
Գարիկ Քեռյանը և Բորիս Նավասարդյանը «Ազատության» տաղավարում, 20-ը նոյեմբերի, 2017 թ․

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ Հայաստան-ԵՄ արդեն նախաստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումից բացի ակնկալվում է նաև, որ կհայտարարվի Եվրամիության երկրների և Հայաստանի միջև վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի մասին։

Հակառակ հնչած մտահոգություններին, Ռուսաստանի կողմից այս պահին որևէ խոչընդոտ կարծես գոյություն չունի, բայց ծագել են նոր խնդիրներ: Այդ խնդիրների շուրջ են «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում զրուցում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG