Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան: Այս մասին «Ազատությանը» հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Լավրովը Հայաստան է գալիս Բաքվից, որտեղ հանդիպումներ է ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանում ունեցած հանդիպումներում այլ հարցերի թվում քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության խնդիրը:
ՌԴ ԱԳ նախարարն արդեն իսկ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: