Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան հակամարտության շարունակությունը որևէ մեկին ձեռնտու չէ. Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ղարաբաղյան հակամարտության շարունակությունը որևէ մեկին ձեռնտու չէ, այսօր Բաքվում` Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ բանակցություններից հետո, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Հարկավոր է զբաղվել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ, առավել ևս, որ այն հիմնական ուղղությունները, որոնցում հնարավոր է արդյունք արձանագրել, արդեն իսկ ուրվագծվում են», - հայտարարել է Լավրովը:

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ընդլայնման հարցը չի քննարկվում:

«Այն բոլոր պետությունները, որոնք կարող են նպաստել խնդրի լուծմանը, Մինսկի խմբում ներկայացված են», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG