Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը երկօրյա այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարարը


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները Երևանում համատեղ ասուլիսի ժամանակ, արխիվ

Նոյեմբերի 20-21-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի և տեղեկատվության վարչությունը:

Հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի նախագահ Սերժ Սարգսյանը։

Նոյեմբերի 21-ին նախատեսված են Նալբանդյանի և Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը:

Հիշեցնենք, հաջորդ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարը այցելելու է նաև Ադրբեջան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG