Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը Աֆղանստան ուղարկեց ևս 3 հազար զինծառայող


Ամերիկացի զինծառայողները Աֆղանստանում զինյալների դեմ գործողության ժամանակ, ապրիլ, 2017թ․
Ամերիկացի զինծառայողները Աֆղանստանում զինյալների դեմ գործողության ժամանակ, ապրիլ, 2017թ․

Մոտ 3 հազար թվակազմով լրացուցիչ ամերիկյան զորք է ուղևորվել Աֆղանստան՝ համաձայն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նոր ռազմավարության: Այս մասին հաղորդում է Պենտագոնը՝ հիշեցնելով, որ նախկինում Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների թիվը հասնում էր 11 հազարի, սակայն օգոստոսին Թրամփը գեներալ Ջոն Նիքըլսընի խնդրանքով մեծացրեց ամերիկյան ռազմական ուժի ներկայությունը այդ երկրում:

Նիքըլսընը նշել էր, որ Աֆղանստանում անհրաժեշտ է մոտ 16 հազար հոգուց բաղկացած զորք:

«Այս պահին այդ թիվը հասնում է 14 հազարի, սակայն պետք է դեռ աճի», - կարծիք են հայտնել ամերիկացի բարձրաստիճան գեներալները:

Լրացուցիչ զորքերը պետք է խորհուրդներ տան և մարզեն Աֆղանստանի անվտանգության ուժերին՝ թալիբների դեմ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG