Մատչելիության հղումներ

Լրացավ Մագնիտսկու մահվան 8 տարին


Սերգեյ Մագնիտսկի, 2006թ․
Սերգեյ Մագնիտսկի, 2006թ․

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենը հորդորել է շարունակել խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ մարդու իրավունքների հարցով՝ ի հիշատակ իրավաբան Սերգեյ Մագնիտսկու, ով 8 տարի առաջ՝ 2009 թվականի նոյեմբերի 16-ին մահացել է ռուսական բանտում:

«Ռուսաստանի մարդու իրավունքների խորհուրդը բացահայտել է, որ Մագնիտսկին դաժան ծեծի էր ենթարկվել, և խորհրդի անդամներն ընդունել են, որ նա մահացել է ոստիկանության աշխատակիցների ծեծի և կտտանքների հետևանքով», - հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Հիթեր Նաուերթը: Ըստ նրա՝ «Ռուսաստանի իշխանությունները ձախողել են այս գործի բացահայտումը, փոխարենը՝ վերջին ամիսներին դավադրության տեսությունների պրոպագանդան է շատացել, որով փորձում են ուշադրությունը շեղել հանցագործությունից»:

2012 թվականին Միացյալ Նահանգները հրապարակեց «Մագնիտսկու ցուցակը», որում ընդգրկված Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեցին: Վաշինգտոնի պնդմամբ՝ այդ անձինք այս կամ այն կերպ առնչություն են ունեցել ռուսական Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվանը, ինչպես նաև մարդու իրավունքների այլ խախտումների։

Hermitage Capital-ը հայտարարել էր, որ Մագնիտսկու մահվան ետևում կանգնած են այն ռուս պաշտոնյաները, որոնց բազմամիլիոնանոց խարդախությունները նա բացահայտել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG