Նոյեմբերի 16-18-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան։
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Ալոիզիո Նունես Ֆերեիրային կընդունի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Վաղը նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալոիզիո Նունես Ֆերեիրայի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ ասուլիսով։