Մատչելիության հղումներ

ՀԷՑ-ը մինչև 2027 թվականը կիրականացնի շուրջ 350 մլրդ դրամի ներդրումներ


Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ
Բաշխիչ էլեկտրացանց Հայաստանում, արխիվ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) այսօր հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության 2016-2020 թվականների ներդրումային ծրագրի՝ 2017-2020 թվականների ճշգրտումներին և 2018-2027 թվականների ներդրումային ծրագրին:

ՀԾԿՀ հաղորդագրության համաձայն՝ համաձայնեցված ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերությունը 2016-2027 թվականների ընթացքում կիրականացնի շուրջ 350 միլիարդ դրամի ներդրումներ՝ առանց ավելացված արժեքի հարկի:

Ներդրումային ծրագրերով նախատեսվում է 6(10)/0,4 կՎ լարման ցանցերում սարքավորումների ամբողջական փոխարինում և արդիականացում, 35 - 0,4 կՎ լարման ցանցերում էլեկտրահաղորդման գծերի վերակառուցում և արդիականացում, այդ թվում երկրորդային էլեկտրամատակարարման ապահովում, ցանցի ընդլայնում և նոր բաժանորդների միացում, էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգի ներդրում 0,4 կՎ լարման ցանցերում և կառավարման միջազգային ստանդարտների և հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրում: Արդյունքում կկրճատվեն ընկերության ծախսերը, կորուստները կհամապատասխանեցվեն եվրոպական ընդունված չափանիշներին, գրեթե կրկնակի կկրճատվեն հոսանքազրկումների քանակը և տևողությունը, կբացառվեն լարման շեղումները, ասված է հաղորդագրությունում:

ՀԷՑ-ը, հիշեցնենք, պատկանում է ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խմբին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG