Մատչելիության հղումներ

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը։

Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումը՝ երկրորդ ընթերցմամբ։

Նշենք, որ մի խումբ ուսանողներ դեմ են այս օրինագծին։ Արդեն 6-րդ օրը բողոքի ցույցի դուրս եկած ուսանողները պնդում են, որ առաջին ընթերցմամբ արդեն ընդունված օրենքի նախագիծը կարող է խոչընդոտել գիտության զարգացմանը։

Այսօր առավոտյան ցույցերը համակարգող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգը, այդ թվում՝ նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը հացադուլ են հայտարարել Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի լսարաններից մեկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG