Մատչելիության հղումներ

Երևանում բացվել է «Վավերագրեր Ռոմանովների դարաշրջանից» ցուցահանդեսը


«Մոսկվայի տանը» այսօր բացվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ցուցանմուշներից բաղկացած մի ցուցահանդես, որտեղ ներկայացված են թանգարանում պահվող Ռոմանովների ցարական տոհմին պատկանող ուշագրավ փաստաթղթեր:

«Խոսքը Ռոմանովների արքայատոհմին նվիրված բացառիկ փաստաթղթերի ցուցադրության մասին է: Խորագրել ենք ցուցադրությունը «Վավերագրեր Ռոմանովների դարաշրջանից»: Այնտեղ կտեսնեք Պետրոս Մեծի, Եկատերինա կայսրուհու, Պավել Երկրորդի և նրանց մերձավորների գրած ու ստացած գրությունները, հրովատակները, հրամանները: Այդ թվում նաև՝ Նապոլեոն կայսեր հրաժարականի ինքնագիրը, որը նա ստորագրեց հենց Ռոմանովներին Ռուսաստանում պարտվելու արդյունքում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը:

Հարցին, թե ինչպես են այդ փաստաթղթերը հայտնվել Գրականության և արվեստի թանգարանում, Կարո Վարդանյանը պատասխանեց, որ ոչ միայն այսօր, այլև նախկինում շատերն են իրենց հավաքածոների պահպանությունը վստահել թանգարանին․ - «Այս դեպքում խոսքը Վասիլի Կուրգանովի մասին է (երաժշտագետ Բարսեղ Ղուրղանյանի), ով սիրում էր բացառիկ փաստաթղթեր հավաքել:

Այսօր բացված ցուցահանդեսին ներկայացված է հենց նրա հավաքածոն, որ հատկապես գիտնականներին կարող է շատ հետաքրքրել:

Բոլորովին վերջերս էլ գրականության և արվեստի թանգարանը մի չափազանց թանկ մասունք նվեր ստացավ ՝ մեր լավագույն բանաստեղծներից Միսաք Մեծարենցի ամենհայտնի բանաստեղծություններից մեկի ձեռագիրը:

«Աղոթք է դա՝ «Տուր ինձի, Տեր, ուրախություն անանձնական»: Ինքնագիրն է, և խունացած թերթիկներ, որոնք պարզապես անգին են։ Ասեմ նաև, որ նվիրատուն՝ Հրայր Հրաչյանը․․․ Մեծարենցի այս էջերը հարկ համարեցինք հանրայնացնել տարածել: Արդյունքը հրաշալի էր: Արդեմ մի երկու շաբաթ է չեն դադարում այցելությունները, հեռախոսազանգերը: Մարդիկ կամենում են ինչ-որ կերպ հաղորդակցվել այդ երեք էջերի, թերթիկների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG