Մատչելիության հղումներ

Էրդողանը Ռուսաստանին և ԱՄՆ-ին կոչ է անում դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների համար Սոչի մեկնելուց առաջ Ռուսաստանի և Միացյալ Նահագների նախագահներին կոչ է արել դուրս բերել զորքերը Սիրիայի տարածքից։

Անդրադառնալով Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի մասին նոյեմբերի 11-ին արած հայտարարությունը՝ Էրդողանը, ըստ ռուսաստանյան «Նովոստի» գործակալության, այսօր ասել է․ - «Ես այնքան էլ չեմ հասկանում նման հայտարարությունները։ Եթե ռազմական ճանապարհով կարգավորումը հարցի լուծում չէ, ուրեմն նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, պետք է իրենց զորքերը հանեն Սիրիայից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG