Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակվել էստոնացի Տոիվո Կլաարը: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը` վկայակոչելով Եվրամիության խորհրդի այսօր Բրյուսելում տարածած հայտարարությունը:
«Եվրամիության խորհրդի որոշմամբ Հարավային Կովկասի և Վրաստանում առկա ճգնաժամերի հարցերով հատուկ բանագնաց է նշանակվել Տոիվո Կլաարը: Նրա նպատակն է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների` Վրաստանի տարածքում առկա ճգնաժամերի և Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը», - նշված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնը 2014 թվականի հուլիսից զբաղեցնում էր Հերբերտ Զալբերը: