Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Քերմանշահ նահանգի Ազգալե բնակավայրի հարակից տարածքում հարյուրավոր զոհերի պատճառ դարձած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն և զորակցություն է հայտնել Իրանի նախագահին և բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքներին և հարազատներին մաղթելով համբերություն, ուժ և կորով, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին:
Վերջին տվյալներով՝ Իրանի և Իրաքի սահմանին երեկ երեկոյան տեղի ունեցած 7․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 348, վիրավորվել՝ ավելի քան 5 հազար 660 մարդ, զոհվածներից 341-ը իրանցիներ են, 7-ը՝ իրաքցիներ: Իրանում առանց տանիքի է մնացել 70 հազար մարդ: