Նոյեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 22:18 (Գրինվիչի ժամանակով` 18:18) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարրության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.75 աստիճան և արևելյան երկայնության 45.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանին, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ:
ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալլ: Երկրաշարժի հետևանքով կա 145 զոհ և ավելի քան 800 վիրավոր:
Երկրաշարժին հաջորդել է 4.5-ից 5.0 մագնիտուդով չորս հետցնցում:
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալլ ուժգնությամբ:
Իրանի իշխանությունները հաղորդել են, որ երկրում երկրաշարժի զոհերի թիվը առնվազն 141 է: