Մատչելիության հղումներ

Կրեմլը քայլեր է ծրագրում ի պատասխան RT-ի դեմ «ամերիկյան ճնշումների»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Վաշինգտոնի ենթադրյալ պահանջը, որ Ռուսաստանի կողմից ֆինանսավորվող RT հեռուստաընկերությունը Միացյալ Նահանգներում գրանցվի որպես օտարերկրյա գործակալ: Պուտինը դա գնահատել է որպես «հարձակում» Ռուսաստանի մամուլի դեմ և խոստացել է «ակն ընդ ական» պատասխան տալ:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Կրեմլը դեռևս մշակում է իր պատասխան քայլերը Վաշինգտոնին:

Նոյեմբերի 9-ին RT-ն հայտարարել է, որ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը մինչև նոյեմբերի 13-ը ժամանակ է տրամադրել հեռուստաընկերությանը՝ որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու համար: Ռուսաստանյան հեռուստաընկերությունը սպառնացել է դատական կարգով բողոքարկել պահանջը:

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է RT-ի պնդումներն այն մասին, որ հեռուստաընկերությանը որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու պահանջ է ներկայացվել:

ԱՄՆ հետախուզական ծառայությունները RT-ին մեղադրում են անցյալ տարվա նախագահական ընտրությունների ընթացքում ապատեղեկատվություն տարածելու մեջ, որը կարող էր ազդած լինել քվեարկության արդյունքների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG