Մատչելիության հղումներ

Թրամփը կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ միջազգային ճգնաժամերը հաղթահարելու տեսանկյունից


ԱՄՆ նախագահը Դոնալդ Թրամփը Թվիթեր միկրոբլոգային հարթակում երկու գրառում է կատարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման կապակցությամբ:

«Հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, ով մասնակցում էր ԱԽՀ համաժողովին: Լավ քննարկում ունեցանք Սիրիայի հարցով: Հույս ունեմ, որ նրա և Չինաստանի օգնությամբ կկարողանանք լուծել Հյուսիսային Կորեայի վտանգավոր ճգնաժամը: Առաջընթաց կա», - գրել է Թրամփը: - «Ե՞րբ պիտի բոլոր ատելություն քարոզողներն ու հիմարները հասկանան, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունենալը դրական բան է, ոչ թե բացասական: Նրանք քաղաքականություն են խաղում՝ ի վնաս մեր երկրի: Ես ուզում եմ լուծել Հյուսիսային Կորեայի, Սիրիայի, Ուկրաինայի, ահաբեկչության խնդիրները, և Ռուսաստանը կարող է մեծապես օգնել այդ հարցում», - մեկ այլ գրառմամբ հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Վիետնամում անցկացված Ասիական-Խաղաղօվկիանոսյան համագործակցության համաժողովի շրջանակներում չնայած ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները պաշտոնական հանդիպում չեն ունեցել, բայց նրանք ոչ պաշտոնական զրույցներ են անցկացրել և Սիրիայի հարցով հանդես եկել համատեղ հայտարարությամբ: Պուտինը դրական է գնահատել ոչ պաշտոնական հանդիպումները, ասելով թե Թրամփի հետ քննարկել են «ինչ ցանկանում էին»:

Ռուսաստանի նախագահը լրագրողների հետ առանձին հանդիպմանը «ծայրահեղ կարևոր է» համարել իրենց համատեղ հայտարարությունը և հաստատել է ահաբեկչության դեմ պայքարում որդեգրած սկզբունքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG