Մատչելիության հղումներ

Անկարան 15 միլիոն դոլար է առաջարկել Մայքլ Ֆլինին` Գյուլենին արտահանձնելու համար. The Wall Street Journal


The Wall Street Journal-ը վկայակոչելով իր աղբյուրները գրել է, որ ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին և նրա որդուն Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները 15 միլիոն դոլար են առաջարկել, որպեսզի նրանք օգնեն արտահանձնելու ԱՄՆ-ում բնակվող թուրք կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին և որ Մայքլ Ֆլինը համաձայնել է այդ առաջարկին: Ամերիկյան պարբերականի զրուցակիցները հայտնել են, որ Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչները Մայքլ Ֆլինին հանդիպել են անցած տարվա դեկտեմբերին, երբ նա ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփի անցումային թիմի անդամ էր: Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ քննարկվել է Գյուլենին մասնավոր օդանավով թուրքական բանտ տեղափոխելու տարբերակը:

Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ Ֆլինի հանդիպումը դարձել է ԱՄՆ-ի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննույան առարկա: Մայքլ Ֆլինի փաստաբանը հերքել է The Wall Street Journal-ի հրապարակում, այն համարելով վրդովեցուցիչ կեղծիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG