Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Սեֆիլյանի դեպքում միտում կա


Armenia - Sefilian trail, 3Nov, 2017
Armenia - Sefilian trail, 3Nov, 2017

Այսօր Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստի ժամանակ դատախազները շարունակեցին հետազոտել ապացուցները, որոնք դրվել են մեղադրանքի հիմքում։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը ներկայացրեց Ժիրայր Սեֆիլյանի մասնակցությամբ մի տեսանյութի բովանդակությունը։ Ըստ տեսանյութի, ինչպես ներկայացրեց դատախազ Պետրոսյանը, Սեֆիլյանը ասել է, թե ապրիլի 24-ին տուն չի գնալու մինչև իշխանափոխություն չլինի։

Ներկայացվեցին Սեֆիլյանի տեսագրություններիւց հատվածներ, որտեղ, ըստ մեղադրող կողմի, Սեֆիլյանն ասել է՝ ուզում են կրակեն, թող կրակեն, մենք էլ կկրակենք, պետք լինի կկռվենք զենքով:

Հրապարակվեցին նաև Հիմնադիր խորհրդարանի համակիրների և այս գործով ամբաստանյալների գաղտնազերծված հեռախոսային խոսակցությունները։ Ըստ այդմ, ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը զրուցել է Սմբատ Գալոյանի հետ՝ մասնավորապես նշելով, թե հնարավոր է «կառավարությունը վերցնեն»:

Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանն այսօր դատարանում հայտարարեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը իրեն թույլ չի տալիս Սեֆիլյանին տեսակցելիս իր հետ համակարգիչ տանել բանտ, ինչի պատճառով Սեֆիլյանը զրկված է դատական նիստերի ձայնագրություններին և ընդհանուր առմամբ գործի նյութերին ծանոթանալուց։

Փաստաբան Արայիկ Պապիկյանը տարակուսանք հայտնեց՝ նշելով, որ բոլոր ապացույցների ձեռքբերման արձանագրությունների ժամանակ ընթերականները նույնն են։

Դատական նիստին Սեֆիլյանի փաստաբան Արա Զաքարյանն այսօր դատարանում հայտարարեց, որ Արմավիր քրեակատարողական հիմնարկը իրեն թույլ չի տալիս Սեֆիլյանին տեսակցելիս իր հետ համակարգիչ տանել բանտ, ինչի պատճառով Սեֆիլյանը զրկված է դատական նիստերի ձայնագրություններին եւ ընդհանուր առմամբ՝ գործի նյութերին ծանոթանալուց։

Սեֆիլյանը տևական ժամանակ հեռացված էր դատական նիստերից՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառաբանությամբ։

«Դատարանին տեղեկացնեմ, որ շուրջ երեք-չորս անգամ ինձ արգելել են մուտք գործել համակարգչով, նաև դատարանին տեղեկացնեմ, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման հանձնելու պահից մի քանի տասնյակ անգամ մուտք եմ գործել քրեակատարողական հիմնարկ, գերակշռող մեծամասնության դեպքում հետս տարել եմ համակարգիչ, ոչ մի խնդիր չի առաջացել», - հայտարարեց Զաքարյանը:

Արա Զաքարյանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանին խնդրեց միջամտել՝ պնդելով, որ դատավորը կարող է լուծել այս խնդիրը, որպեսզի ինքն ու Սեֆիլյանը կարողանան պաշտպանական մարտավարություն մշակել։

Մինչդեռ դատավորն ասաց, որ ինքը չի կարող միջամտել՝ դա իր իրավասությունից դուրս է․ - «Եթե Դուք գտնում եք, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից դրսևորվում են ոչ-իրավաչափ գործողություններ, որոնք ակնհայտորեն չեն բխում օրենքից, զրկված չեք նրանց գործողությունները սահմանված ընթացակարգի պահպանմամբ բողոքարկելու, վիճարկելու հնարավորությունից»:

Լրագրողների հետ զրույցում Արա Զաքարյանն ասաց, որ ինքը միշտ տարբեր քրեակատարողական հիմնարկներ համակարգչով է մուտք գործել։ Պնդեց՝ Սեֆիյանի դեպքում միտում կա․ - «Ամեն կերպ փորձում են խոչընդոտել պաշտպանության իրականացմանը: Ոչ մի քրեակատարողական հիմնարկ խնդիր չի առաջացրել: Նաև «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում․․․ Ասում են՝ Դուք կարող է տեսակցության ընթացքում տեսագրեք կամ ձայնագրեք իշխանության դեմ արված հայտարարությունները, հետո համացանցով տարածեք»:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից «Ազատությանը» փոխանցեցի, որ Սեֆիլյանին ուղարկված բոլոր արձանագրություններն ու փաստաթղթերը տրամադրվել են վերջինիս: Ինչ վերաբերում է համակարգչով կալանավորին տեսակցելու՝ փաստաբանի բողոքին, ապա ներքին կանոնակարգի համաձայն, այն համարվում է արգելված իր, որոնց թվում է նաև ֆոտոխցիկ, տեսախցիկ, աուդիո, վիդեո ձայնագրող սարքեր և նկարահանող այլ տեխնիկան։

Նշեքն, որ այսօր մի քանի րոպեով դատարան բերվեց ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանը, վերջինս կրկին տեղից խոսեց, ինչից հետո դատաանը նրան կրկին հեռացրեց նիստերի դահլիճից։

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունեության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG