Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի ևս չորս դահուկորդի ցմահ արգելվեց մասնակցել Օլիմպիական խաղերին


Ռուսաստանցի դահուկորդ Մաքսիմ Վիլեգժանինը (կենտրոնում) Սոչիի Օլիմպիական խաղերում, փետրվար, 2014թ․
Ռուսաստանցի դահուկորդ Մաքսիմ Վիլեգժանինը (կենտրոնում) Սոչիի Օլիմպիական խաղերում, փետրվար, 2014թ․

Եվս չորս ռուսաստանցի դահուկորդներ երեկ մեղավոր են ճանաչվել 2014 թվականի Սոչիի Օլիմպիական խաղերում դոպինգի օգտագործման համար, այդ թվում՝ արծաթե մեդալակիր Մաքսիմ Վիլեգժանինը: Ռուսաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան հայտարարել է, որ չորսն էլ որակազրկվել են Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից, և արգելվել է նրանց մասնակցությունը բոլոր ապագա Օլիմպիական խաղերին:

Այս պահի դրությամբ արդեն վեց ռուսաստանցի դահուկորդներ են մեղավոր ճանաչվել Սոչիի Օլիմպիադայում խթանիչների օգտագործման համար և ցմահ զրկվել Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG