Մատչելիության հղումներ

Russia Today-ը ԱՄՆ-ում կգրանցվի որպես օտարերկրյա գործակալ․ Սիմոնյան


Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյան, արխիվ
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյան, արխիվ

Ռուսաստանի իշխանությունների կողմից ֆինանսավորվող Russia Today (RT) հեռուստաալիքը կգրանցվի ԱՄՆ-ում որպես օտարերկրյա գործակալ, հայտարարել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Ավելի վաղ նա ասել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պահանջել է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել մինչև նոյեմբերի 13-ը:

Սիմոնյանը Միացյալ Նահանգների իշխանությունների պահանջը «խտրական» է համարել և հայտարարել, որ հեռուստաընկերությունը կդիմի դատարան: Ըստ խմբագրի, որպես օտարերկրյա գործակալ գրանցվելու պահանջը «հակասում է ժողովրդավարության և խոսքի ազատության սկզբունքներին»:

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը ավելի վաղ նշել էր, որ ԱՄՆ-ում օտարերկրյա գործակալների մասին օրենքը շատ տարբերվում է ռուսականից և չի սահմանափակում նորությունների ազատ հաղորդումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG