Մատչելիության հղումներ

Ուսանողները դժգոհ են վարչապետի հետ հանդիպումից, նրանք շարունակում են բողոքի ակցիան


Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ ունեցած հանդիպումից հետո զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծի դեմ բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչները հայտարարեցին, որ հանդիպման արդյունքներով բավարարված չեն և շարունակելու են պայքարը:

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը: Համաձայն օրինագծի, մասնավորապես, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուսանողները դասադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով օրինագծի դեմ: Մոտ երկու ժամ առաջ նրանց ընդունեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG