Մատչելիության հղումներ

Վարչապետն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին


Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է բողոքի ցույց անցկացնող ուսանողների ներկայացուցիչներին, այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը:

Հանդիպմանը մասնակցում են նաև պաշտպանության և կրթության ու գիտության նախարարները։

Ուսանողները դասադուլ են հայտարարել՝ իրենց բողոքը հայտնելով զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրինագծի դեմ:

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագիծը: Համաձայն օրինագծի, մասնավորապես, տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել երեք տարի: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG