Մատչելիության հղումներ

Կառավարությունը ջանքեր է գործադրում՝ հարավային երկաթուղին կառուցելու «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ. ՏԿՏՏՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Մեղրի քաղաքի մոտակայք երկաթուղու կառուցումը՝ «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ։ Այդ մասին հայտարարում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը՝ նշելով, որ Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինի կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը:

Նախարարության հաղորդագրությունում մասնավորապես ասված է. - «Հայաստանի կառավարությունը «ՌԱՍԻԱ ՖԶԷ» ընկերության հետ 2012 թվականին կնքել է Հայաստանի հարավային երկաթուղու կոնցեսիոն պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է 316 կմ երկարությամբ երկաթուղու կառուցում Գավառ քաղաքի մոտակայքից դեպի Հայաստանի հարավային սահման՝ Մեղրի քաղաքի մոտակայք, որը միանալու է Հայաստանի Հանրապետության առկա կենտրոնական երկաթուղային համակարգին: Կոնցեսիոն պայմանագրի համաձայն՝ նախատեսվում են կոնկրետ ժամանակահատվածներ ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն իրականացնելու, ծրագրային ֆինանսավորման, շինարարության և շահագործման փուլերի համար: Հայաստանի կառավարությունը համբերատար է գտնվել «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ի նկատմամբ, սակայն վերջինիս կողմից շարունակաբար խախտվել են պայմանագրով սահմանված և՛ վերջնաժամկետները, և՛ մյուս պարտավորությունների կատարումը: Հաշվի առնելով վերոնշյալը և ծրագրի ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ կառավարությունը ջանքեր է գործադրում իրականացնելու երկաթուղու կառուցումը «ՌԱՍԻԱ ՖԶԷ»-ից անկախ», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը փոխանցում է, որ նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG