Մատչելիության հղումներ

Թուրքիան Հայաստանի հետ սահմանի Կարսի հատվածում տեսախցիկներ է տեղադրել


Թուրքիա - Կարս քաղաքը երեկոյան, արխիվ
Թուրքիա - Կարս քաղաքը երեկոյան, արխիվ

Թուրքական իշխանությունները հայ - թուրքական սահմանի Կարսի հատվածում անվտանգության տեսախցիկներ են տեղադրել: Կարսի նահանգապետարանի հաղորդագրության համաձայն` օգոստոսի 3-ից տեսախցիկների մոնտաժման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ փորձարկման և գործարկման գործընթացը դեռ շարունակվում է, փոխանցում է CNN Türk-ը:

Նախագիծը 2 միլիոն 880 հազար թուրքական լիրա է արժեցել: «Ծրագրի նպատակն է առավել անվտանգ դարձնել Թուրքիա - Հայաստան սահմանի Կարսի հատվածը և կանխել ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող միջադեպերը», - ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG