Մատչելիության հղումներ

Կրասնոյե Սելոյում Լենինի արձանին կարմիր ներկով գրել են «դահիճ»


Ռուսաստանի կոմունիստների ակցիան՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակին, Մոսկվա, 7-ը նոյեմբերի, 2017թ․
Ռուսաստանի կոմունիստների ակցիան՝ նվիրված Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակին, Մոսկվա, 7-ը նոյեմբերի, 2017թ․

Սանկտ Պետերբուրգի մոտ գտնվող Կրասնոյե Սելո բնակավայրում անհայտ անձը անցած գիշեր կարմիր ներկ է լցրել բոլշևիկյան հեղափոխության առաջնորդ Վլադիմիր Լենինի արձանի վրա: Ներկված արձանի լուսանկարը հայտնվել է սոցցանցում:

Նա Լենինի արձանի վրա կարմիր ներկով նաև գրել է «դահիճ»:

Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել վանդալիզմի հոդվածով: Արձանը արդեն մաքրվել է:

Երեկ Ռուսաստանում ակցիաներ են տեղի ունեցել` նվիրված 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG