Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկում են ՏԻՄ ընտրությունները


2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում 359 բնակավայրերում տեղի ունենացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ անցկացվող թվով 49 համայնքներում գրանցվել էր 135 թեկնածու, որոնցից 56-ը անկուսակցական էին, 67-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության, 6-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցության, 4-ը՝ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության, 1-ը՝ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության և 1-ը Համերաշխություն կուսակցության անդամներ: ՏԻՄ ընտրությունների մասին ենք «Ազատության» ուղիղ եթերում «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարում զրուցել ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի և ՀՅԴ բյուրոյի հանրային կապերի գրասենյակի պատասխանատու Արտակ Սարգսյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG