Մատչելիության հղումներ

ԱԶԲ-ն աշխատում է «2019-2023թթ. ՀՀ գործընկերության ռազմավարության» մշակման ուղղությամբ. ԱԶԲ փոխնախագահ


Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) այժմ աշխատում է «2019-2023թթ. Հայաստանի գործընկերության ռազմավարության» մշակման ուղղությամբ, որը կներառի միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրեր: Այդ մասին այսօր հայտարարել է ԱԶԲ փոխնախագահ Վենկայ Ժանգը՝ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, այդ համատեքստում Վենկայ Ժանգը Սերժ Սարգսյանից հետաքրքրվել է Հայաստանի տնտեսության այն առաջնահերթություններով, որոնք կարող են դրվել նոր ռազմավարության հիմքում և դառնալ առաջիկա տարիների համագործակցության ծրագրեր:

ԱԶԲ փոխնախագահն ընդգծել է, որ բանկը պատրաստակամ է աջակցել Հայաստանին ոչ միայն ազգային ծրագրերի իրականացման գործում, այլ նաև տարածաշրջանային համագործակցության խթանմանը միտված աշխատանքներում:

Նախագահը խնդրել է նոր ռազմավարության մշակման ընթացքում ուշադրություն դարձնել հատկապես ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերին, քանի որ, իր համոզմամբ, դրանք զգալիորեն կնպաստեն տնտեսության մրցունակության բարձրացմանը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ առանց զարգացած ենթակառուցվածքների, անհնար է ունենալ մրցունակ տնտեսություն:

Նախագահը Հայաստանի համար հաջորդ առաջնահերթությունը համարել է բարեփոխումների հետևողական շարունակումը կարևորագույն այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են, օրինակ, սոցիալական, ֆինանսական, գործարար միջավայրի բարելավման, քաղաքային տրանսպորտի ոլորտում բարեփոխումների, տնտեսության թվայնացման և այլն:

Վենկայ Ժանգը վստահեցրել է, որ բանկը կշարունակի աջակցություն ցուցաբերել Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից առանցքային կարևորություն ունեցող ծրագրերին, այդ թվում՝ տնտեսության թվայնացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG