Միացյալ Նահանգները հայտարարել է, թե վերսկսում է վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին՝ որոշ սահմանափակումներով: Դեսպանատան հաղորդագրության համաձայն, պաշտոնական Անկարան ամենաբարձր մակարդակով հավաստիացրել է, որ այսուհետ ամերիկյան դիվանագիտական կորպուսի աշխատակիցները չեն հետապնդվելու կամ ազատազրկվելու իրենց պաշտոնական պարտականություններին վերաբերող հարցերով:
Քիչ անց նաև Թուրքիան է հայտարարել, թե մասնակիորեն վերսկսում է վիզաների տրամադրումը Միացյալ Նահանգների քաղաքացիներին:
Երկկողմ այս քայլերն իրականացվել են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմի Վաշինգտոն կատարելիք այցի նախօրեին, ով հանդիպելու է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ:
ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամ էր սկսվել անցած ամիս, երբ պաշտոնական Անկարան ձերբակալել էր ամերիկյան հյուպատոսության աշխատակիցներից մեկին՝ լրտեսության ու Նահանգերում բնակվող հոգևորական գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով: