Մատչելիության հղումներ

ԱՄՆ առևտրի նախարարը արձագանքում է հետաքննող լրագրողների բացահայտումներին


ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսս, արխիվ
ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսս, արխիվ

Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը հայտարարել է, որ պատճաշ կերպով ներկայացրել է իր ներդրումները ծովային բեռնափոխադրումներ իրականացնող այն ընկերությունում, որը կապեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորների հետ։ Պաշտոնյան հայտարարել է, որ հավանաբար կվաճառի իր բաժնեմասը այդ ընկերությունում։

Երեկ Bloomberg-ին տված հարցազրույցում Ռոսսը ասել է, որ վաճառում է Navigator Holding-ում իր բաժնեմասը, բայց այդ քայլը լրատվամիջոցների հրապարակումների հետ կապ չունի։ Այս ընկերությունը ռուսական "Сибур" ընկերության համար նավթ ու գազ է տեղափոխում։

Հիշեցնենք, «Հետաքննող լրագրողների կոնսորցիումի» (ICIJ)-ի հերթական բացահայտումների համաձայն՝ ԱՄՆ առևտրի նախարարը գործարար կապեր է ունեցել Ռուսաստանի նախագահի մերձավորների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG