Մատչելիության հղումներ

Նասրալա. Սաուդյան Արաբիան է դրդել Լիբանանի վարչապետին հրաժարական տալ


Սաադ Հարիրի, արխիվ
Սաադ Հարիրի, արխիվ

Լիբանանում գործող ամենաազդեցիկ ռազմաքաղաքական ուժերից մեկը` «Հըզբոլա»-ն, մեղադրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին երկրի վարչապետ Սաադ Հարիրիին հրաժարականի դրդելու մեջ:

«Պարզից էլ պարզ է, որ Հարիրիի հրաժարականի նախաձեռնողը Էր-Ռիյադն էր», - կիրակի օրը հայտարարել է «Հըզբոլա»-ի առաջնորդ Հասան Նասրալան: «Հարիրին հրաժարական տալու մտադրություն չուներ: Ավելին, ես համոզված եմ, որ այդ որոշման հեղինակը Լիբանանի վարչապետը չէր», - ասել է Նասրալան:

Սաադ Հարիրին իր հրաժարականի մասին հայտարարեց շաբաթ օրը` Սաուդյան Արաբիայում: Նրա խոսքով, այդ որոշումն ինքը կայացրել է` ելնելով այն իրական վտանգից, որ սպառնում է իր կյանքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG