Ըստ վերջին տվյալների՝ առնվազն 26 մարդ սպանվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել ամերիկյան Թեքսաս նահանգում գտնվող և մոտ 400 բնակիչ ունեցող Սադերլենդ Սփրինգս փոքրիկ բնակավայրի եկեղեցում ժամեր առաջ տեղի ունեցած հրազենային հարձակման հետևանքով:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Միացյալ Նահանգների օդուժի նախկին զինծառայող Դևին Փաթրիք Քելին տեղական ժամանակով ժամը 11:30 մուտք է գործել եկեղեցի ու կրակ բացել հավաքվածների ուղղությամբ, երբ կիրակնօրյա ժամերգություն էր ընթանում: Հաղորդվում է, որ սպանվածները 5-ից մինչև 72 տարեկան էին:
Հաղորդվում է նաև, որ հանցագործը սպանվել է դեպքի վայր հասած ոստիկանների կողմից: