Ամերիկյան Թեքսաս նահանգում անհայտ մի անձ հրազենային կրակ է բացել Սան-Անտոնիո քաղաքից քիչ հեռու գտնվող եկեղեցում, առնվազն 27 մարդ զոհվել է, մի քանի տասնյակը` վիրավորվել։
Հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11.30-ին, երբ եկեղեցում կիրակնօրյա ժամերգություն էր ընթանում: Հանցագործը սպանվել է դեպքի վայր հասած ոստիկանների կողմից:
Եկեղեցու տարածքը արգելափակված է, հարյուրավոր մարդիկ դրսում խմբված նորությունների են սպասում իրենց հարազատների վերաբերյալ, հաղորդում են տեղի լրատվամիջոցները:
«Մենք աղոթում ենք այս սատանայական քայլից տուժածների համար։ Շնորհակալ ենք, որ ոստիկանությունն այսքան արագ արձագանքեց», - հայտարարել է Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբբոթը: