Նոյեմբերի 6-7-ը Հայաստանի արտգործնախարարը Էդվարդ Նալբանդյանը Իսրայելի վարչապետ և արտգործնախարար Բենիամին Նաթանյահուի հրավերով պաշտոնական այց կկատարի Իսրայել։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ, նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները Իսրայելի գործադիր և օրենսդիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
«Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ», - ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում։