Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանի կարծիքով՝ իրեն վերաբերող փաստաթղթերի հրապարակմամբ «կփարատվեն կասկածները»


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարծում է, որ եթե հանրապետության զինկոմը հրապարակի իր զինծառայության մասին փաստաթղթերը, ապա կվերանան իր կողմից հնարավոր օրինախախտումների հետ կապված կասկածները: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Վիգեն Սարգսյանը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախօրեին դիմել է Հայաստանի Զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանին՝ խնդրելով օրենքով սահմանված կարգով իրեն տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել պաշտպանության գործող նախարար Վիգեն Սարգսյանին՝ 1993-ից մինչև 2000 թվականը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու համար։ Փաշինյանի համոզմամբ, Սարգսյանի բացատրությունները, թե ինչու ինքը ժամանակին չի ծառայել Զինված ուժերում, բավարար չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG