«Իսլամական պետություն»-ը (ԻՊ) Նյու Յորքի ահաբեկչության հեղինակին «խալիֆաթի զինվոր» է անվանել։
«Իսլամական պետության» զինվորներից մեկը Նյու Յորքի փողոցներից մեկում հարձակվել է մի շարք խաչակիրների վրա», - գրել է ահաբեկչական խմբավորման «Ալ-Նաբա» շաբաթաթերթը։
Հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում փոքր բեռնատար ավտոմեքենայով հարձակման հետևանքով, հիշեցնենք, 8 մարդ է զոհվել, շուրջ մեկ տասնյակը՝ վիրավորվել:
Ահաբեկչությունն իրականացնելու համար ձերբակալվել է 29-ամյա Սայֆուլո Սաիպովը, ով 2010 թվականին Ուզբեկստանից է տեղափոխվել ԱՄՆ: